17:00 Լուրերը մեկ տողով. Ռուսաստանի կտրուկ հայտարարությունը Հայաստանին, 780 ձերբակալված Փարիզում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

 

·  Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ գազի այլընտրանքային տարբերակներ փնտրելն ու շուկայական գներին անցնելը կարող են լրջորեն բարդացնել Հայաստանի տնտեսական իրավիճակը, քանի որ երկրի ՀՆԱ աճը մեծապես պայմանավորված է էժան էներգակիրներով:

·  Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ կոչ են արել Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել Եվրոպական միությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ:

·  Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ առաջիկա տարիների գլխավոր առաջնահերթությունը լինելու է երկրի էներգետիկ անվտանգության բարձրացումը, ինչին նախատեսվում է հասնել արևային էներգիայի հզորացման և ԵՄ աջակցությամբ կուտակիչ կայանների ստեղծման միջոցով:

·  Գարեգին Երկրորդը հորդորել է քաղաքական ուժերին զերծ մնալ ատելության խոսքից, իսկ իրավապահներին՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքացիների ազատ ու արդար կամարտահայտման համար:

·  ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները զննել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից վնասված Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ էներգաբլոկը, սակայն կայանից հայտնել են, որ տեխնոլոգիական խախտումներ չկան, և ռադիացիոն ֆոնը նորմայի սահմաններում է:

·  Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է պահանջել Լիբանանի հարավում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնման պատճառով՝ Թել Ավիվի քայլերն անվանելով անընդունելի և լուրջ քաղաքական սխալ:

·  Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հաղթանակի տոնակատարություններից հետո Փարիզում և այլ քաղաքներում բռնկված թալանի, վանդալիզմի ու ոստիկանների հետ բախումների հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է 780-ի:

 

Leave a Comment