Պարի Սեն-Ժերմենի (ՊՍԺ)` Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակից հետո Ֆրանսիայում երկրպագուների և ոստիկանության միջև բախումների հետևանքով 219 մարդ է տուժել, հայտնել է BBC-ն։
Նշվում է, որ երկրում անկարգություններ են սկսվել, որոնց ընթացքում ձերբակալվել է 780 մարդ, որոնցից ավելի քան 450-ը կալանավորվել է։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության վյալներով՝ տուժածներից ութը ծանր վիճակում են։ Անկարգությունները վերահսկելու նպատակով Փարիզում և երկրի այլ հատվածներում ներգրավվել են հազարավոր ոստիկաններ, որոնցից 57-ը վնասվածքներ են ստացել։
Փարիզի օղակաձև ավտոճանապարհին, որը ցուցարարները փորձել են փակել գիշերվա ընթացքում, մեկ մարդ մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։
Մայիսի 31-ին ՊՍԺ-ն Մյունխենում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում 5:0 հաշվով հաղթել էր իտալական «Ինտեր Միլանին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով մրցաշարի գավաթը։
