«Վստա՞հ ենք, որ ՀՀ գործող իշխանությունները անվերադարձ շրջադարձ են արել»․ Թաթուլ Հակոբյան

«Վստա՞հ ենք, որ ՀՀ գործող իշխանությունները անվերադարձ շրջադարձ են արել»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական իրականության մեջ բավականին ինտենսիվ կերպով գրվում է այն թանկ գնի մասին, որ Հայաստանը պետք է, պատրաստ է, կարող է վճարել Ռուսաստանի հետ հարաբերությունների լարման և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ մերձեցման դիմաց:
Այո, ամեն ինչ իր գինն ունի, և, մեծ հաշվով, մենք գին վճարել ենք նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների համար՝ բոլոր ձվերը դնելով նույն զամբյուղի մեջ:
Այս դառը սուրճի հետ ես չեմ ուզում քննարկել, թե այդ գինը ինչքան թանկ կլինի: Դա էլ շատ կարևոր է, եթե կուզեք, ամենից կարևորն է: Բայց ես ուզում եմ այլ բանի մասին գրել:
Մենք վստահ ե՞նք, որ ՀՀ գործող իշխանությունները անվերադարձ շրջադարձ են արել, թե՞ այս ամենը Հայաստանի հաշվին իշխանություն պահելու ձև է:
Այսինքն, մենք վստահ ե՞նք, որ Սիրիա զորք չենք ուզարկի, ինչպես 2019-ին արեցինք:
Մենք վստահ ենք, որ Հայաստանը հեռանալու է ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից ու ԱՊՀ-ից:
Մենք վստահ ե՞նք, որ 2028-ին չենք նշելու Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը:
Այս հարցերի պատասխանը ես չունեմ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան

Leave a Comment