Զելենսկու կոշտ ուղերձը՝ Պուտինին․ Հայաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն մեկնաբանությանը, որ Հայաստանը կարող է բախվել «ուկրաինական սցենարի»՝ իր եվրաինտեգրման ձգտումների պատճառով, կոչ արեց ԵՄ-ին ավելի շատ մտածել անվտանգության մասին և չանտեսել այն երկրների ժողովուրդներին, որոնք կարող են տուժել Ռուսաստանի պատճառով։ 

Զելենսկին հույս է  հայտնել, որ Եվրոպայի, և հատկապես ԵՄ-ի դիրքորոշումներն այս հարցերի վերաբերյալ կլինեն սկզբունքային, ուժեղ և ժամանակին։

«Ոչ ոք չի կարող մնա առանց աջակցության։ Եվրոպան իրավունք չունի կորցնի որևէ ժողովրդի, թույլ տալ որևէ երկրի անհետանա. Հայաստանին պետք է աջակցել, Մոլդովան պետք է աջակցվի, Բալթյան երկրները, Ադրբեջանը պետք է աջակցվեն։ Մենք պետք է գտնենք Վրաստանի ժողովրդին աջակցելու ուղիներ, և սա Եվրոպայի ընդհանուր խնդիրն է։ Ոչ ոք չպետք է կորչի»,- ասել է  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Leave a Comment