Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 22-24 աստիճան, երեկոյան՝ 16-18 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 12-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-16, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 12-16 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 15-19 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 15-18, հովտային շրջաններում՝ 18-22 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-15, նախալեռնային շրջաններում՝ 17-21 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 20-23 աստիճան, հովտային շրջաններում՝ 23-26 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 22-25 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 12-15 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 21-25։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-14 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 17-21, հովտային շրջաններում՝ 23-27 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 31-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Meteocast-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 16-20 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 11-15 աստիճան: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։
