Աղոթիր առանց բառերի

Աղոթիր առանց բառերի

31.05.2026 | 00:01

Տե՛ր, աղաչում եմ, լսի՜ր մեզ:

Լսի’ր, Ես պատասխանում եմ:

Ավելի շատ ժամանակ հատկացրու աղոթքին: Աղոթքը շատ տեսակներ ունի, սակայն այն ինչ տեսակի էլ լինի, օղակ է, որ մարդու հոգին, սիրտն ու միտքը կապում է Աստծուն:

Այնպես որ, եթե անգամ աղոթքը հավատավոր մի հայացք է, սիրո մի նայվածք կամ բառ, կամ պարզ վստահություն` գեղեցիկ կեցվածքի, եթե անգամ մի որևէ խնդրանք չպարունակի իր մեջ, դարձյալ անհրաժեշտ ամեն ինչ ձեռք կբերի ու կապահովի աղոթողին:

Որովհետև հոգին, որ շաղկապված է Աստծուն ու միացած Նրան, ստանում է Նրա միջոցով ամեն բան: Հոգին էլ, մարդկային կերպարանքի մեջ լինելով, կարիք ունի այն բաների, որոնք պատկանում են իր բնակարան – մարմնին:

Մեկնաբանություններ

Leave a Comment