«Բարսելոնան» հայտարարեց Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին

Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Էնթոնի Գորդոնը պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: Կատալոնական ակումբը հայտարարել է «Նյուքասլից» 25-ամյա խաղացողի տեղափոխության մասին:

Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը:

​Տրանսֆերի արժեքը կազմել է 70 միլիոն եվրո, որին հետագայում կարող է ավելանալ ևս 10 միլիոն բոնուսների տեսքով:

​Ավարտված մրցաշրջանում Գորդոնը «Նյուքասլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նշենք, որ նա ընդգրկված է Անգլիայի ազգային հավաքականի հայտացուցակում՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համար:

Leave a Comment