Վլադիմիր Պուտինը մինչև օգոստոսի 31-ը երկարաձգել է ԵԱՏՄ երկրների ապրանքների ներմուծման պարզեցված կարգը։
«Փոփոխություն կատարել Ռուսաստանի Դաշնության նախագահի «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին մաքսային կարգավորման առանձնահատկությունների մասին» հրամանագրում՝ 1-ին կետում «մինչև 2026 թվականի մայիսի 31-ը ներառյալ» բառերը փոխարինելով «մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ» բառերով»,- նշվում է փաստաթղթում։
Այս կարգը թույլ է տալիս ապրանքի ծագումը հաստատել և այն մակնշել արդեն Ռուսաստանում ներմուծվելուց հետո։ Այն ներդրվել էր ապրիլի վերջին՝ անհատ ձեռնարկատերերի և ռուսական ընկերությունների համար։