ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում կայացած ՔՊ հավաքին անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին, թե բանակը որբ է։
«Բանակը որբ էր քո ժամանակ, մեր զինվորներին կերակրում էիք թերմացքով, բանակը չուներ սպառազինություն, 70-80%-ն ուրիշների դեն շպրտած թերմացքներն էին։ Այսօր բանակը սպառազինված է գերժամանակակից սպառազինությամբ։ Բանակը միլիարդավոր դոլարների զենք և սպառազինություն է ձեռք բերել»,- ասել է ՀՀ վարչապետը։
