Մոսկվան հայտարարել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների խոցման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական բանակը պատասխան հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին։

«Ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումների՝ Զինված ուժերը ցամաքային և օդային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով խմբային հարված են հասցրել ռազմական օդանավակայաններին, էներգետիկ, վառելիքային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով»,- ասվում է ամփոփագրում։

Գերատեսչությունում ընդգծել են, որ հարվածի բոլոր թիրախները խոցվել են։

Բացի այդ, ավիացիան, անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին՝ 148 շրջաններում։

Նախորդ երեկոյան և գիշերը ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին պայթյունների մասին Կիևում, Ռիվնեում, Նիկոլաևում, ինչպես նաև Զապորոժիեի մարզի՝ ուկրաինական վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Երկրի մի շարք շրջաններում հայտարարվել էր օդային տագնապ։

Leave a Comment