8 տարի, 17 տիտղոս․ «Բավարիան» հրաժեշտ տվեց Լեոն Գորեցկային

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» սոցիալական ցանցերում արած գրառումով հրաժեշտ է տվել կիսապաշտպան Լեոն Գորեցկային, որը հունիսի 30–ին ազատ գործակալի կարգավիճակում կլքի ակումբը։

«8 տարի, 17 տիտղոս՝ ժառանգություն։ Շնորհակալություն քեզ ամեն ինչի համար, Լեոն։ Քո ուղին ընդմիշտ կմնա մեր պատմության մեջ»,- նշված է հաղորդագրությունում։

31-ամյա Լեոն Գորեցկան «Բավարիայի» հետ դարձել է Գերմանիայի 7-ակի չեմպիոն, եռակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն, Եվրոպայի սուպերգավաթակիր։

Leave a Comment