Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ կայացել է «Արևիկ» հրատարակչության 40-ամյակին և «Արևիկ» գրատան գործունեության 1-ամյակին նվիրված տոնական միջոցառումը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։
«Երեկոյին ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Նախարարի տեղակալը շնորհավորել է կազմակերպիչներին՝ ընդգծելով մանկապատանեկան գրականության, ընթերցանության խթանման և մշակութային նախաձեռնությունների կարևորությունը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են հրատարակչության անցած ուղին, նոր ծրագրերը և գրատան շուրջ ձևավորված ընթերցասեր համայնքը»,-նշված է հաղորդագրության մեջ։