«Բարսելոնայի» անգլիացի նորեկ Էնթոնի Գորդոնը կիսվել է «Նյուքասլից» կատալոնական ակումբ տեղափոխվելու հույզերով: Անգլիացու հետ կնքվել է հինգ տարվա պայմանագիր:
«Ես բավականին ուշ իմացա «Բարսելոնայի» հետաքրքրության մասին, բայց հենց հասկացա, որ տարբերակը լուրջ է, որևէ կասկած չմնաց։ Ես միշտ եմ ցանկացել խաղալ այստեղ։ Սա մոլորակի մեծագույն ակումբն է։ Այստեղ հանդես գալն այն էր, ինչի մասին ես երազում էի մանկուց»,- Գորդոնի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլի» տնօրենների խորհուրդը և ակումբի սաուդյան սեփականատերերն ընդունել են կատալոնացիների՝ 70 միլիոն եվրո ֆիքսված գումարով և հավելյալ բոնուսներով տրանսֆերային առաջարկը։ Սպասվում է, որ գործարքի վերջնական արժեքը կգերազանցի 80 միլիոն եվրոն։