Երևանի Սոսեի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մայիսի 30-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի ՝ ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոսեի 13 հասցեում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Ժամանել են նաև համայնքային ոստիկանները, ովքեր պարզում են սեփականատիրոջ ինքնությունը։

Leave a Comment