«Սարդարապատը»՝ Առաջին լիգայի չեմպիոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ավարտվեց Հայաստանի Առաջին լիգայի 2025/26 մրցաշրջանը։ Հաղթող դարձավ «Սարդարապատը»։
Թիմը դարձավ լիգայի ամենաարդյունավետ ակումբը՝ մեկ խաղում միջինը խփելով 2,7 գոլ։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց ԲԿՄԱ-ի երկրորդ թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Հայքը»։ Իդեպ, հենց «Հայքի» կազմում է հանդես գալիս լեգենդար իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբայի որդին։ Մրցաշրջանի վերջնամասում ակումբին հաջողվեց շրջանցել «Սյունիքին» և ավարտել առաջնությունը լավագույն եռյակում։

Հարձակման գծում մրցաշրջանի գլխավոր հերոսը դարձավ «Սարդարապատի» հարձակվող Համլետ Մինասյանը։ 23-ամյա ֆուտբոլիստը խփեց 30 գոլ և դարձավ Հայաստանի Առաջին լիգայի ռմբարկուն։

Leave a Comment