ԱԱԾ ՍԶ զինծառայողը կարգապահական վաշտն ինքնակամ լքելուց և հայտնաբերվելուց հետո հրաժարվել է շարունակել ծառայությունը․ գործը դատարանում է

2026 թվականի մայիսի 29-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել ԱԱԾ ՍԶ կարգապահական վաշտն ինքնակամ լքելու և ծառայությունից հրաժարվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Սասուն Մխիթարյանին։  Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Բ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ ՍԶ Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նույն զորամասի հրամանատարի 29.04.2026թ-ի N 187 հրամանով մեկ ամիս ժամկետով կարգապահական տույժ կրելու համար 12.05.2026թ-ից գտնվելով ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի կարգապահական վաշտում, 2026թ-ի մայիսի 15-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, կարգապահական վաշտի ցանկապատի վրայով անցնելու եղանակով ինքնակամ թողել է ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի տարածքը և զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով չի ներկայացել ծառայության նույն բաժին, այլ նույն օրը՝ ժամը 12:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրի տարածքում ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է ռազմական ոստիկանության բաժին, որտեղ հայտարարել է, որ հրաժարվում է զինվորական ծառայությունից

Բ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 526-րդ հոդվածի 1-ին մասով։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Leave a Comment