2026 թվականի մայիսի 29-ին Երևանի քրեական դատարան է մուտքագրվել խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որը նույն օրը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Լ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դիտավորությամբ Մ․Մ.-ից հափշտակել է ընդհանուր 17.884.936 ՀՀ դրամին համարժեք 46.630 ԱՄՆ դոլար գումար, Բ․Խ-.ից հափշտակել է ընդհանուր 115.065.000 ՀՀ դրամին համարժեք 300.000 ԱՄՆ դոլար գումար, Ա.Շ.-ից հափշտակել է ընդհանուր 47.943.750 ՀՀ դրամին համարժեք 125.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ Ա.Փ-.ից հափշտակել է ընդհանուր 26.848.500 ՀՀ դրամին համարժեք 70.000 ԱՄՆ դոլար գումար:
Լ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։