Մայիսի լույս 31-ի գիշերը ԱՄՆ-ի Դալաս քաղաքում կկայանա RAF ըմբշամարտի (գրեփլինգի) լիգայի 9-րդ մրցաշարը, որի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը գոտեմարտ կանցկացնի ամերիկացի Քիլոն «Mugzy» Ջիմիսոնի հետ։
Գոտեմարտերի ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի FoxNation հարթակում, ինչպես նաև RAF-ի պաշտոնական YouTube-յան ալիքում։ Մրցաշարը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 4։00-ին։