Հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքը ՌԴ թույլատրվել է – armeniatoday.am

Հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան թույլատրվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Ռոսսելխոզնադզորի» համատեղ ստուգումների արդյունքում, հայտնել է հայկական կարգավորողի մամուլի ծառայությունը:

Մայիսի 21-27-ը ձկնաբուծական չորս ձեռնարկությունում իրականացված ստուգումների արդյունքում տեսչությունները թույլատրել են «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստան:

Միևնույն ժամանակ, մյուս երկու ընկերությունների, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են:

Ապրիլի վերջին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր հայկական արտադրության «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը։ Այն ժամանակ ևս հիմնավորումը ջրի մեջ հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցումն էր։

ՌԴ-ն սահմանափակել է նաև ՀՀ-ից ծաղիկների, մրգերի ու բանջարեղենի մատակարարումը։ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 20-ին հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ՝ մինչև ջերմատնային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծությունը՝ ՌԴ սահմանված պահանջներին։

Leave a Comment