Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի նոր զանգվածային հարձակման նախապատրաստման մասին




 

1in.am․ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին  հայտարարել է, որ Կիևը հետախուզական տվյալներ ունի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ նոր զանգվածային հարձակման նախապատրաստման վերաբերյալ։


 


«Մենք հետախուզական ծառայություններից տեղեկություններ ունենք, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածի։ Կարևոր է, որ մեր բոլոր գործընկերները տեղյակ լինեն, թե ինչ է տեղի ունենում, և որ Ռուսաստանը շարունակում է ապավինել հրթիռներին և պատերազմի շարունակությանը, այլ ոչ թե դիվանագիտական քայլերին»,- գրել է Զելենսկին Տելեգրամի իր ալիքում։


 


Նրա խոսքով՝ դա առաջին հերթին նշանակում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցային ճնշում գործադրել, ինչպես նաև արագացնել գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հակաօդային պաշտպանության ոլորտում։


 


«Մեր գործընկերների հետ հակաօդային պաշտպանության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չի կարող ձգձգվել»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։


 


 


 


 


Leave a Comment