Նախագահը չխուսափեց անցյալից, գնահատեց ներկան և տվեց ապագայի իր տեսլականը․ Նարեկ Մանթաշյան

Վստահաբար երեկվա հարցազրույցը, որքան էլ փորձ էր արվում նախագահին տանել անցյալ, միտված էր ապագային:

Նախագահը հիմնավոր, լիդերին հատուկ զսպվածությամբ պատասխանում էր «անհարմար» թվացող հարցերին՝ չխուսափեց անցյալից, գնահատեց ներկան և տվեց ապագայի իր տեսլականը:

Վստահաբար նախագահը գնացել էր խոսելու ապագայից, անվտանգությունից, Թրիփից, նախընտրական իր ծրագրից, սակայն …

Օրինակ, երբ խոսվում էր պետական պարտքի և ՀՆԱ հարաբերակցությունից, փորձելով արդարացնել պետական պարտքի ներկայիս աղետալի վիճակը, Նախագահ Քոչարյանը հանգամանալից բացատրեց և պարտքի կառուցվածքի և սպասարկման թանկությունը:

Այստեղ հատկանշական է շեշտել, որ 2008 թվականին՝ իր նախագահության վերջին տարում ՀՀ պետական պարտքը ՀՆԱ նկատմամբ մոտ 14%-էր, իսկ հետո և հիմա 50%:

Այնպես որ, իրավահաջորդները միմյանց հետ թող համեմատվեն և ոչ թե 1998-2008թթ.:

Leave a Comment