2-1՝ հօգուտ ՊՍԺ-ի․ Պիռլոյի կանխատեսումը

Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչից իր սպասելիքներով: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

«2-1՝ հօգուտ ՊՍԺ-ի: Փարիզցիները ֆավորիտ են նման հանդիպումներում ունեցած ավելի հարուստ փորձի շնորհիվ: ՊՍԺ-ն արդեն խաղացել է Լիգայի 2 եզրափակչում և այժմ կրկին հաղթելու հնարավորություն ունի: Թեև պետք է նշել, որ «Արսենալը» հիմա հիանալի մարզավիճակում է. նրանք նոր են դարձել Անգլիայի չեմպիոն և շատ լավ ֆուտբոլ են ցուցադրում»,-ասել է Պիռլոն:

«Արսենալի» համար այս եզրափակիչը կդառնա երկրորդը ակումբի պատմության մեջ: 2006 թվականին Արսեն Վենգերի գլխավորած թիմը վճռորոշ խաղում 1-2 հաշվով զիջել է «Բարսելոնային»:

Leave a Comment