ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պնդում է, որ Չինաստանը շարունակում է մնալ իրանական նավթի միակ գնորդը՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման և Հորմուզի նեղուցում նավագնացության դադարեցման ֆոնին։
«Նրանց ( Իրանի – խմբ.) միակ հաճախորդը Չինաստանն է», – ասել է Բեսենթը՝ ելույթ ունենալով Ռոնալդ Ռեյգանի տնտեսական ֆորումում։