«Ինտերը» սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հերթական հրապարակումն է կատարել՝ անդրադառնալով թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Իտալական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատկերված է հայ ֆուտբոլիստի նախավարժանքը: Հատկանշական է, որ կադրերը նորից ուղեկցվում են հայկական երաժշտությամբ:
Հրապարակման մեջ ուշագրավ է նաև այն փաստը, որ միլանյան ակումբը տեսանյութին կից գրառումն էլ է կատարել հայերենով:
Պաշտոնական էջում մասնավորապես նշված է.
«Հետևում ենք Հենրիխ Մխիթարյանի տաքացմանը։ Հետևեք մեզ՝ Հայաստանից ավելի շատ բովանդակության համար»։