«RISE 2026». կներկայացվեն հայրենական ռազմական արտադրանքի նորագույն մշակումները

Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործելու է «RISE 2026» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի Հայաստանի ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժը, հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Կցուցադրվեն տասնյակ հայկական առաջատար ռազմաարդյունաբերական ընկերությունների գիտահետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, լուծումները և գիտական նվաճումները։ Նախատեսվում է ներկայացնել նաև ոչ միայն ՀՀ բանակին մատակարարված հայրենական արտադրանքներն, այլև դեռևս մշակումների և փորձարկումների փուլում գնվող նմուշներ, որոնք նախկինում երբեք չեն ցուցադրվել։

Leave a Comment