Ժողովրդին սիրում են գործով, ոչ թե խոսքով․ Արամ Վարդևանյան

Մեր տնտեսվարողները կանգնած են այնպիսի խնդիրների առաջ, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ երբեք չեն ունեցել։ Այս մասին Աբովյանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար։ Մենք ունենք բազմաթիվ հայրենակիցներ, որոնք պետության հոգածության և պաշտպանության կարիքը ունեն։ Ի՞նչ են իրենք անում՝ ոչի՛նչ»,- նշել է Վարդևանյանը։

Նա հավելել է, որ հասարակությանը, ժողովրդին, քաղաքացիներին սիրում են գործով, արդյունքներով՝ աղքատությունը վերացնելով և բարեկեցություն ստեղծելով, այլ ոչ թե զուտ բառերով։

«Եթե Փաշինյանի Հայաստանի ղեկավարը լիներ Սամվել Կարապետյանը, և որևէ տնտեսվարող մեկ խնդիր ունենար, ապա նա աշխարհը շուռ կտար, բայց իր քաղաքացու, գործարարի, բարիք ստեղծողի խնդիրը կլուծեր»,-ընդգծել է կուսակցության անդամը։

Leave a Comment