Գրոսսին հայտարարել է Ղազախստանի պատրաստակամության մասին ընդունել հարստացված իրանական ուրանը

Ղազախստանը հայտարարել է իր պատրաստակամության մասին ընդունել իրանական հարստացված ուրանը, եթե Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության գան Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Financial Times (FT)-ին տված հարցազրույցում։

Նա բացատրել է, որ հաշվի առնելով, որ ԱԷՄԳ-ն Ղազախստանում շահագործում է ցածր հարստացված ուրանի բանկ, «կա մի վայր, որտեղ դա (իրանական ուրանը – խմբ.) կարող է անվտանգ պահվել»։

Գրոսին կարծիք է հայտնել, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Իրանը ներկայումս պատրաստ են զիջումների գնալ և ցանկանում են համաձայնության գալ։

Հարստացված ուրանի Իրանից դուրսբերման հարցը Թեհրանի և Վաշինգտոնի միջև ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանակցությունների հիմնական հարցերից մեկն է։ Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իրանական հարստացված ուրանի դուրսբերման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները մնում են սեղանին։

 

Leave a Comment