Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածի տակ է դրել երեկվա շքերթում ցուցադրված սպառազինության արդյունավետությունը։ Այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա միջոցառումը բնութագրել է նախընտրական՝ հիշեցնելով, որ նմանատիպ շքերթ անցկացվել էր նաև 1996 թվականի նախագահական ընտրություններից առաջ։
Անդրադառնալով ցուցադրված սպառազինությանն ու ռազմական տեխնիկային՝ Քոչարյանը նշել է, որ հնարավոր է՝ դրանցից յուրաքանչյուրը առանձին վերցրած վատը չէ:
Քոչարյանը մտահոգություն է հայտնել, որ կարող է կրկնվել 2019 թվականի վերջին ձեռք բերված Սու-30 ՍՄ կործանիչների պատմությունը, որոնք այդպես էլ չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ընթացքում։