«Բնական» կամ «վիտամինային» լինելը դեռ չի նշանակում, որ հավելումը լիովին անվտանգ է. ՀՎԿԱԿ

«ԱՄՆ FDA-ը նախազգուշացրել է Salmonella-ով հնարավոր աղտոտված սննդային հավելումների մասին, որոնք պարունակում են moringa բույսի փոշի։

Այս դեպքը ևս մեկ հիշեցում է, որ նույնիսկ սննդային հավելումները, վիտամինները և բուսական պատրաստուկները կարող են ունենալ ռիսկեր՝

  • մանրէային աղտոտում,
  • դեղային փոխազդեցություններ,
  • լյարդի կամ երիկամների վնասում,
  • ալերգիկ ռեակցիաներ,
  • անհայտ բաղադրիչներ կամ սխալ դեղաչափեր:

Հատկապես զգուշություն է պետք՝

▪️ երեխաների,
▪️ հղիների:
▪️ տարեցների:
▪️ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց դեպքում:

Սննդային հավելումները նույնպես պետք է օգտագործել գիտակցված և ցանկալի է՝ մասնագետի խորհրդով»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Comment