Transfermarkt-ը թարմացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների արժեքները

Transfermarkt-ը թարմացրել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների շուկայական արժեքները 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո։

Հայաստանի առաջնության երեք ֆուտբոլիստ ունեն առավելագույն՝ 900 հազար եվրո արժեք։ Խոսքը Վալենտին Կոստակեի, Նարդին Մուլահուսեյնովիչի և Էլդեր Ֆերեյրայի մասին է։

Միևնույն ժամանակ, լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների թոփ-10-ում գերիշխում է «Նոան»․ ակումբի միանգամից ինը խաղացող ընդգրկված է վարկանիշի առաջին տասնյակում։ Սա արտացոլում է ոչ միայն թիմի հաջող մրցաշրջանը, այլև Transfermarkt-ի կողմից կազմի բարձր գնահատականը։

Առաջնության ամենաթանկ հայ ֆուտբոլիստները շարունակում են մնալ Սերգեյ Մուրադյանը, Ժիրայր Շաղոյանը և Արթուր Սերոբյանը։ Նրանցից յուրաքանչյուրի արժեքը չի փոխվել և կազմում է 500 հազար եվրո։

Թարմացումից հետո ամենամեծ առաջընթացը գրանցել է «Ալաշկերտի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆայել Ժեզուսը։ Նրա շուկայական արժեքն աճել է 150 հազար եվրոյով և հիմա կազմում է 250 հազար եվրո։

Եվս մի քանի ֆուտբոլիստների արժեքն աճել է 100 հազար եվրոյով։ Նրանց թվում են Էլդեր Ֆերեյրան, Նարդին Մուլահուսեյնովիչը, Բրունո Միշելը, Մոմո Յանսանեն, ինչպես նաև «Գանձասարի» ֆուտբոլիստ Մայքլ Կվարկուն, որը նախկինում Transfermarkt-ում գնահատական չուներ։

Հայ ֆուտբոլիստների շրջանում ամենանշանակալի առաջընթացը ցույց է տվել Արամ Խամոյանը։ Նրա արժեքն աճել է 75 հազար եվրոյով և այժմ կազմում է 200 հազար եվրո։

Կան նաև նկատելի անկումներ։ Թիմոթի Ֆայուլուն և Տակուտո Օշիման շուկայական արժեքում կորցրել են 200-ական հազար եվրո։

Leave a Comment