Հայաստանի տափօղակով հոկեյի տղամարդկանց հավաքականը ԱԱ-ում հանդես կգա IV A դիվիզիոնում

Հայաստանի տափօղակով հոկեյի տղամարդկանց թիմը 2027 թվականի աշխարհի առաջնությունում հանդես կգա IV A դիվիզիոնում:

Միջազգային ֆեդերացիայի խորհուրդը թույլատրել է Հնդկաստանին և Մարոկկոյին մասնակցել հոկեյի աշխարհի առաջնությանը։ Այս իսկ պատճառով IV դիվիզիոնում ընդգրկվել է ութ հավաքական, և ֆեդերացիան որոշել է այն բաժանել երկու ենթախմբի` A և B: Հայաստանի հավաքականը A դիվիզիոնում կմրցի Քուվեյթի, Ինդոնեզիայի և Սինգապուրի հավաքականների հետ։ Մրցաշարի անցկացման հայտ են ներկայացրել Քուվեյթն ու Ինդոնեզիան։ Առաջնության անցկացման վայրը հայտնի կդառնա ավելի ուշ:

Leave a Comment