Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են ելույթները Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Չորրորդ խաղափուլում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը հաղթանակ է տարել մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող հույն միջազգային վարպետ Ստավրուլա Ցոլակիդուի նկատմամբ և այժմ ունի 3 միավոր: Հայ շախմատիստուհիներից 3 միավոր ունի նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանն ունեն 2.5 միավոր: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանն ունի 2 միավոր: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի հունիսի 6-ին: