Չես կարող տարբեր երկրների զենքերը թվայնացնել մեկ կառավարման կենտրոնում․ Ռոբերտ Քոչարյան 

«Իմ մտահոգությունները հետևյալն են։ Ես տեսա հնդկական գնումների արդյունքում ձեռք բերված զենքեր, ֆրանսիական, ռուսական, իրանական զինատեսակներ։ Այսօրվա պատերազմը, ընդհանրապես այսօրվա բանակը, ենթադրում է, որ այդ ամբողջը պետք է աշխատի մեկ թվայնացված հարթակի վրա։

Ուկրաինայի պատերազմը սա ցույց տվեց։ Հետախուզական տվյալները ստանալուց հետո դրանք վայրկյանների ընթացքում պետք է մշակվեն, և արդեն արհեստական բանականության կիրառմամբ թվային այդ հարթակը պետք է ցույց տա, թե որ զենքով որ թիրախը պետք է խոցել։ Այս ամենը պետք է տևի ընդամենը վայրկյաններ։

Բայց այդ երկրների ծրագրային ապահովումները լրիվ տարբեր են, իրար հետ համադրելի չեն»,- այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment