ԵԱՏՄ-ն ՀՀ-ին հորդորել է ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել – armeniatoday.am

ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարությամբ հորդորել են ՀՀ-ում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

«Մենք կիսում ենք դիրքորոշումը Հայաստանում հնարավորինս շուտ ազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ»,- ասված է Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը Հայաստանի համար կներկայացվի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում 2026 թվականի դեկտեմբերին։

Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Ավելի ուշ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրեր չունի։

Leave a Comment