17:00 Լուրերը մեկ տողով. Կրեմլը զգուշացնում է Երևանին, Ծառուկյանի թիմին վախեցնում են, 200 միլիոնանոց տուգանք Temu-ին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·  Կրեմլը զգուշացրել է, որ դեպի ԵՄ շարժվելու դեպքում Հայաստանն անխուսափելիորեն կբախվի խնդիրների ԵԱՏՄ-ում և դա չպետք է անի միության հաշվին:

·  Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի հետ կապված իրավիճակը քննարկվել է գործնական հունով՝ հայկական կողմի դրական տրամադրվածությամբ:

·  Քրեական հետապնդում է հարուցվել Ջերմուկի մարտական դիրքն իբր հակառակորդին հանձնելու վերաբերյալ սուտ մատնություն կատարած անձի նկատմամբ:

·  Գագիկ Ծառուկյանը հայտարարել է իր թիմի դեմ ճնշումների մասին և հանձնարարել իրավական աջակցություն ցուցաբերել հալածվող թիմակիցներին:

·  Նիկոլ Փաշինյանը Տավուշում հայտարարել է, որ իրենց իշխանությունը փրկել է Սյունիքն ու Մեղրին, իսկ Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու նպատակով:

·  Դատախազությունը հաստատել է վարչապետի՝ ընդդիմադիրների հասցեին հնչեցրած արտահայտությունների առթիվ քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը:

·  «Ազգային-ժողովրդավարական Բևեռի» ներկայացուցիչը թերահավատություն է հայտնել հրապարակված ցածր մասնակցությամբ սոցհարցումների հավաստիության վերաբերյալ:

·  Չինաստանը տասնյակ նոր արձակման հրապարակներ է կառուցում միջուկային հորանների մոտ՝ ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը պատասխանելու համար:

·  Ջեֆ Բեզոսի «Նյու Գլեն» տիեզերական հրթիռը փորձարկումների ժամանակ պայթել է, ինչի հետևանքով տուժածներ չկան:

·  Եվրահանձնաժողովը չինական «Temu» մարկետփլեյսին տուգանել է 200 միլիոն եվրոյով՝ վտանգավոր ապրանքների համակարգված տարածման համար:

 

Leave a Comment