Հայաստանում որքան հնարավոր է շուտ պետք է անցկացվի հանրաքվե ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու վերաբերյալ, ասված է Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի նախագահների համատեղ հայտարարության մեջ։ 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները պետք է առաջնորդներին զեկուցեն Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։
Հայտարարության մեջ նաև ասում է. Եվրամիությանը Հայաստանի անդամակցության նախապատրաստումը լուրջ ռիսկեր է պարունակում Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական անվտանգության համար:
