Խուզարկություններ ԲՀԿ-ի գրասենյակներում. կան ձերբակալվածներ

Խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում ընտրակաշառ տալու և ստանալու դեպքերի առթիվ: Այս մասին Auroranews-ին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում այսօր ձերբակալվել է 7 անձ, կատարվում են վարութային գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասացին կոմիտեից։

Leave a Comment