Խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում ընտրակաշառ տալու և ստանալու դեպքերի առթիվ․ Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում այսօր ձերբակալվել է 7 անձ, կատարվում են վարութային գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասացին կոմիտեից։
