Այժմ ինձ ավելի հանգիստ ու ազատ եմ զգում․ Լևանդովսկի

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է «Բարսելոնայից» հեռանալուց հետո իր զգացողություններով։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը լքել է կատալոնական ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

«Գաղտնիք չէ, որ երբ խաղում ես ամենաբարձր մակարդակով, որտեղ ճնշումը զգացվում է յուրաքանչյուր երեք օրը մեկ, ավելի կենտրոնացած և լարված ես լինում։ Վերջին շրջանում հույզերս ծայրահեղ շատ էին։ Կարծում եմ՝ այժմ ինձ ավելի հանգիստ ու ազատ եմ զգում. կյանքիս մի որոշակի փուլ մոտեցավ իր ավարտին։

Բացի դրանից, այս ամենից որոշակի հեռավորություն է ստեղծվում, և սկսում ես վերհիշել այն ամենը, ինչ տեղի է ունեցել և ինչի ես հասել»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Լեհաստանի ֆուտբոլային միության X-ի էջը։

Լևանդովսկին «Բարսելոնա» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Այս ընթացքում 37-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 191 հանդիպման՝ դառնալով 119 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

Կատալոնական ակումբի կազմում լեհ ռմբարկուն երեք անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երեք անգամ դարձել երկրի Սուպերգավաթակիր և մեկ անգամ՝ Իսպանիայի գավաթակիր։

Leave a Comment