Մարթա Կոսը և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են Հարավային Կովկասը


Միջազգային


ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Վելիսլավա Պետրովա-Չամովայի հետ քննարկել է Բուլղարիայի դերը Եվրոպայի և Ասիայի միջև Հարավային Կովկասի միջոցով կապի ամրապնդման գործում։

Կոսը այս մասին գրել է իր Facebook-ի էջում։

«Մենք քննարկել ենք Բուլղարիայի կարևոր դերը Եվրոպան և Ասիան Թուրքիայի և Հարավային Կովկասի միջոցով կապելու գործում», – գրել է նա։

Կոսը նաև նշել է Բուլղարիայի նշանակալի դերը ԵՄ ընդլայնման գործընթացի առաջխաղացման գործում։

«Մենք քննարկել ենք, թե ինչպես օգնել թեկնածու երկրներին առաջ շարժվել դեպի ԵՄ անդամակցություն», – նշել է հանձնակատարը։


Leave a Comment