15:00 Լուրերը մեկ տողով. Ինչ գաղտնի ծրագիր է մշակել Ռուսաստանը, ԵԱՏՄ նոր զարգացումներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Հայաստանը վերահաստատել է ԵԱՏՄ-ում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը, իսկ միության նիստում քննարկվել են արտաքին առևտրի և արհեստական բանականության հարցերը:

·  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բանակցություններ է սկսել Ռուսաստանի կողմից հայկական պտուղ-բանջարեղենի ներկրման սահմանափակման հարցով:

·  «Ուժեղ Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԿԸՀ և ՆԳՆ է դիմել ընտրողների հասցեներում մեծ թվով մարդկանց գրանցման և ընտրախախտումների ահազանգերով:

·  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպառազինության ցուցադրությամբ հերքվել են բանակը քանդելու վերաբերյալ ընդդիմադիրների բոլոր մեղադրանքները:

·  Էդմոն Մարուքյանը քննադատել է Կիրանցում կառուցված պատը՝ այն անվանելով «ամոթի պատ», քանի որ Ադրբեջանը չի կատարել իր սահմանային պարտավորությունները:

·  Reuters-ի տեղեկություններով՝ Ռուսաստանը քննարկել է ՀՀ ընտրություններում գործող վարչապետի մրցակիցների օգտին քվեարկելու նպատակով հայերի հայրենիք ուղարկելու 50 միլիոն դոլարանոց ծրագիր:

·  Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Կիևը կպայքարի արտերկրում գտնվող ութ միլիոն ուկրաինացիներին հայրենիք վերադարձնելու համար:

 

Leave a Comment