ԱՄՆ-ում հայկական ընտանիքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. կան զոհեր – Tsayg

Նորթ Հիլսում բնակվող հայկական ընտանիքում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները կանչով մեկնել են Լոնդելիուս պողոտայի տներից մեկը և հայտնաբերել են չորս մարմին։

Զոհվել են 31-ամյա Խաժակ Բասմաջյանը, երեխաներ Էլլա և Ալեք Բասմաջյանները։ Երեխաներից մեկը եղել է երկու տարեկան, մյուսը՝ ընդամենը 6 օրական: Մահացած չորրորդ անձը մոտ 30 տարեկան կին է:

Իրավապահները այս դեպքը որակել են որպես սպանություն և ինքնասպանություն։

Leave a Comment