Եթե հիմա բան չփոխենք երկրում, լրջագույն հարցերի առաջ ենք կանգնելու։ Այս մասին Լոռվա մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Ժողովուրդ ջան, վստահ եղեք, ինչ ասում ենք, դա անում ենք։ Մեր թիմը և՛ փորձառու է, և՛ իր խոսքի տերը։ Մենք լուրջ ենք տրամադրված, պայքարի մեջ ենք և հետ գնալ չենք պատրաստվում։ Մենք հասկանում ենք, որ պահը ճակատագրական է։ Եվ եթե հիմա բան չփոխենք երկրում, լրջագույն հարցերի առաջ ենք կանգնելու»,- նշել է երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական երկրաշարժի գոտում։