
Որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները ՌԴ՝ կարող են խնդիր դառնալ ոչ թե ռուսական շուկայի, այլ Հայաստանի համար։ Այս մասին Вести-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Հայաստանի համար՝ այո, իսկ ռուսական շուկայի համար դրանք այնպիսի ծավալներ են, որոնք մենք հանգիստ կարող ենք փոխարինել այլ շուկաներից մատակարարումներով և ներքին արտադրությամբ»,- նշել է նախարարը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ։