Մեծահասակների կազմում այսօր Եվրոպայի չեմպիոն է հռչակվել 58 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը՝ Երևանում անցկացվող գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի (խառը մենամարտեր) Եվրոպայի առաջնությունում, որը կազմակերպվում է Ըմբշամարտի համաշխարհային միության հովանու ներքո, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Գերատեսչության հաղորդմամբ՝ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է հյուրընկալում UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար։ Առաջնությանը մասնակցում է 15 երկրի ավելի քան 800 մարզիկ։
Մրցումների նախորդ երեք օրերի ընթացքում Հայաստանը ներկայացնող մարզիկները մինչև 15, 17 և 20 տարեկանների պայքարում նվաճել էին 7 ոսկե, 11 արծաթե և 23 բրոնզե մեդալ։
Գրեփլինգի մրցումները կավարտվեն մայիսի 27-ին, իսկ պանկրատիոնի և սիրողական MMA-ի մրցումները կանցկացվեն մայիսի 28-31-ը։
