ԱՄՆ-ն ավելի քան 95 միլիարդ դոլար է ծախսել Իրանում իրականացվող ռազմական գործողության վրա, հայտնում է Iran War Cost Tracker-ը։
Պորտալի հաշվիչն աշխատում է իրական ժամանակի ռեժիմում: Ըստ այդմ՝ Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների առաջին վեց օրվա ընթացքում Վաշինգտոնը ծախսել է 11,3 միլիարդ դոլար և նախատեսում է հակամարտության յուրաքանչյուր հաջորդ օրվա համար ծախսել ևս 1 միլիարդ դոլար։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ Մայիսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի ֆոնին փոխանակվել էին հարվածներով։
Մայիսի 28-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պատրաստել են փոխըմբռնման հուշագրի նախագիծ, որը նախատեսում է զինված հակամարտության ավարտ և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։ Սակայն, ըստ հրապարակման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի հաստատել փաստաթուղթը։ Իրանական լրատվամիջոցները հերքել էին այդ տեղեկությունը։
