ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել ՌԴ-ի սահմանափակումների վերաբերյալ

ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել ՌԴ-ի սահմանափակումների վերաբերյալ

ՌԴ-ի սահմանափակումների վերաբերյալ ծանուցում ստացել ենք, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ են գործելու Հայաստանից արտահանվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման նկատմամբ․ Radar Armenia-ն տեղեկացավ ՍԱՏՄ-ից։

«Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, արդյունքներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կհրապարակվեն, կհասկանանք՝ խնդիրը որտեղ է, և ըստ այդմ կփորձենք կարգավորումներն իրականացնել։ Իսկ բուսաբուծական և ձկնաբուծական ձեռնարկություններում գործընկերների հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքները դեռևս չեն ամփոփվել, դրանք նույնպես կներկայացվեն ամփոփումից հետո», – ասաց ՍԱՏՄ-ի իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment