
Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումները չեն ազդի Ռուսաստանում գների և գնաճի վրա, Известия-ին ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Մեր շուկաների վրա ազդեցություն չի լինի։ Երեկ ինձ հարցնում էին՝ ինչ կլինի գնաճի և այլնի հետ։ Վիճակագրական առումով մենք այդ բոլոր թվերի ազդեցությունը չենք զգա։ Դրանք բավականին ցածր սպառում ունեցող ապրանքներ են, և հիմնական ծավալները մենք ապահովում ենք սեփական արտադրության հաշվին»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ: