Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի բանակին հրահանգել է ընդլայնել Գազայի հատվածի վերահսկողությունը մինչև 70%-ի, հայտնել է Al Jazeera-ն։
«Այս պահին մենք լիովին վերահսկում ենք Գազայի հատվածի տարածքի 60%-ը և իմ հրահանգն է հասնել 70%-ի»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով։
