Սկզբունքորեն հարց է դրված. Ռուսաստանը Հայաստանին երկընտրանքի առաջ է կանգնեցրել

ԵԱՏՄ-ն իրականություն է, որից երես թեքել հնարավոր չէ, ուստի սկզբունքային է Երևանի մտադրությունների հարցը: Այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը:

Սերգեյ Լեբեդևը «Վեստի» լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ նշել է, որ Աստանայի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի հարցը կքննարկվի «բարեկամական» մակարդակով, բայց Երևանը պետք է որոշում կայացնի։

«Սկզբունքորեն հարց է դրված ՝ դուք ընտրում եք կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն։ ԵՄ գնալը չափազանց երկար պատմություն է, շատ երկրներ ցանկանում են մտնել ԵՄ, ԵՄ մտնելու պատմությունը տարիներով ձգվում է։ Իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից հիմա երես թեքել հնարավոր չէ»։

ԱՊՀ գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին ներկա Հայաստանի փոխվարչապետը խելամիտ մարդ է, և քննարկումները կանցկացվեն նրա հետ։

Leave a Comment